Apple-ի մաքուր եկամուտը iPhone 7-ի յուրաքանչյուր սմարթֆոնից մոտ 42 տոկոս է: Այս մասին ասվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) նոր զեկույցում:
Զեկույցի հեղինակները վերլուծել են այս կամ այն ընկերության ապրանքի ամբողջ արժեքային շղթան: Նրանք պարզել են, արտադրանքի արժեքի որ մասն է աշխատուժի կողմից կատարվում, նյութական կապիտալը եւ ոչ նյութական ակտիվները՝ սուրճի, արեւային վահանակների եւ սմարթֆոնների օրինակների միջոցով: