News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի ներկայիս խնդիրները՝ հաշվի առնելով Սիրիայում ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված ավարտվող ռազմական գործողությունը:

Պուտինը շեշտել է այս երկրում երկարաժամկետ քաղաքական կարգավորման ակտիվացման պատրաստակամությունը` ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա:

Կողմերը նշել են Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը` քաղաքական կարգավորմանը հասնելու այն սկզբունքներով, որոնք պետք է մշակվեն առավելագույնս ընդլայնված ներսիրիական բանակցային գործընթացի ընթացքում:

Պուտինը Թրամփի հետ զրույցում պատմել է Բաշար Ասադի հետ ունեցած հանդիպման հիմնական արդյունքների մասին:

Ավելի լայն կոնտեքստում Պուտինը կրկին արտահայտվել է հակաահաբեկչական ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքի բարելավման օգտին` նշելով երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ ջանքերի համակարգման գործնական նշանակությունը: Այս տեսակետը ողջունել է ԱՄՆ նախագահը:

Ղեկավարներն անդրադարձել են Աֆղանստանի իրավիճակին, որը մտահոգություն է առաջացնում ահաբեկչության եւ թմրամիջոցների սպառնալիքների աճի հետեւանքով:

Քննարկվել է նաեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Միեւնույն ժամանակ, նշվել է Ռուսաստանի հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացմանը:

Կողմերը  գոհունակություն են հայտնվել զրույցի կապակցությամբ, որը գործնական եւ բովանդակալից  բնույթ է կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ