News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Սիսիի հետ Սիրիայի իրավիճակն են քննարկել:

Բանակցությունների ընթացքում կողմերը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հեռանկարների մասին, առաջին հերթին Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական փուլի համատեքստում կարծիքներ են փոխանակել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Նեթանյահուին եւ Սիսիին Բաշար Ասադի հետ բանակցությունների արդյունքների մասին է հայտնել:

Քննարկվել են Սիրիայում հարավային դեէսկալացիոն գոտու իրավիճակի հետ կապված գործնական հարցեր:

Սիսին բարձր է գնահատել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դերը Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկիչների կազմավորումների ոչնչացման մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ