News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են  երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ իրենց քննարկումները `միջազգային օրակարգի առանցքային հարցերի լուծման վերաբերյալ կարծիքների փոխանակումը զարգացնելով, ինչն արդեն նույն օրը հեռախոսազրույցում արել են ՌԴ եւ ԱՄՆ նախագահները:

Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ռուսական կողմը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքի խստիվ պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Կիեւի իշխանությունների կողմից Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրականացումը:

Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ոլորտի որոշ հարցեր, այդ թվում հետագա շփումների ժամանակացույցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ