News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախագահ Դոնալդ Թրամփը երկու հնդկահավերին Գոհունակության օրվա նախօրեին ներում է շնորհել `հետեւելով հին նախագահական ավանդույթին:

AP-հաղորդմամբ՝ Wishbone եւ Drumstick հնդկահավերն այդպիսով պաշտոնական հետաձգում են ստացել:

Թրամփը նշել է, որ ինքը եւ առաջին տիկինը Սպիտակ տանը բազմաթիվ հյուրերի են հյուրընկալել, այդ թվում, համաշխարհային առաջնորդների, Կոնգրեսի անդամների: «Բայց մենք դեռ չենք հյուրընկալել այնպիսի այցելուների, ինչպիսին մեր Drumstick հյուրն է», - կատակել է Թրամփը:

«Ես ուրախ եմ հաղորդել, որ ի տարբերություն միլիոնավոր այլ հնդկահավերի, Drumstick-ին  պայծառ ապագա է սպասվում», - ասել է նա:

Նրա խոսով՝  Drumstick-ը եւ Wishbone-ը Virginia Tech-ում կապրեն իրենց կյանքի մնացած մասը՝ միանալով անցյալ տարվա Tater եւ Tot հնդկահավերին, որոնք Բարաք Օբամայի կողմից էին համաներում ստացել:

Համաներման արարողակարգին մասնակցել են նաեւ նախագահի դուստր Իվանկան եւ իր ամուսինը, ինչպես նաեւ Մելանյայի ծնողները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ