News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին:

Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լեւոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է:

Եվ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առեւտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է: 
«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան
Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռեւանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա...
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին. քաղաքապետի թեկնածուն հայտնի է
Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում...
Թող որեւէ մեկը փորձի ընտրակաշառք բաժանել կամ բարեգործություն անել. Անահիտ Բախշյան
Չեմ կարող ասել՝ բացառված է, բայց, ամեն դեպքում, չի կարող լինել այնպես, ինչպես նախկինում...
ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի. հայտարարություն
Ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի...
ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
եթե չփոխվեն մոտեցումները նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից...
Արթուր Գեւորգյանը` Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին
Լրագրողի հակադարձմանը, թե դրանք տարբեր իրավիճակներ էին, պատգամավորը նշեց...
Partner news