News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողովը, որը պետք է քննարկի Ակիհիտո կայսեր հրաժարականի հետ կապված հարցերը, կգումարվի դեկտեմբերի 1-ին, արահերթ հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպասվում է, որ հանձնաժողովը, որի մեջ կմտնեն պետական իշխանության ներկայացուցիչներ եւ կայսերական ընտանիքի անդամներ, պետք է քննարկի համալիր հարցեր՝ կապված Ակիհիտոյի հրաժարականի եւ գահը ցմահ ժառանգորդին փոխանցելու հետ: Հանրությանն առավել հետաքրքրում է, մասնավորապես, գահի փոխանցման օրը, որը նույնպես հանձնաժողովը կորոշի:

Չորեքշանթի առավոտյան «Իոմիուրի» պարբերականը հայտնել է, որ վարչապետ Սինձո Աբեն այցելել է կայսրին եւ նրան զեկուցել է երկրի վիճակի մասին, ինչպես նաեւ քննարկել է գահը փոխանցելու հնարավոր օրը: Մինչեւ հիմա դիտարկվում էր Ակիհիտոյի հանգստի գնալու օրը 2019-ի մարտի 31, իսկ գահի փոխանցման օր՝ ապրիլի 1, քանի որ այդ օրն է Ճապոնիայում սկսվում ֆինանսական տարին, եւ նման անցումը  ճապոնական ընհերությունների համար ավելի պակաս ցնցումային կլիներ: Սակայն հիմա դիտարկվում է 2019-ի մարտի 30-մայիսի 1: Հանձնաժողովը պետք է այս հարցը համաձայնեցնի, որի հիման վրա դեկտեմբերի սկզբին կառավարությունը որոշում կընդունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ