News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունները համեմատել է ամուսնական կյանքի հետ՝ մեկնաբանելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք ձեռնարկատեր Ռեզա Զարրաբի դեմ  քրեական գործը Թուրքիայի դեմ քաղաքական դավադրություն են որակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս նրանք մեզ մեղադրեցին պետական հեղաշրջմանը նման ինչ-որ բան հովանավորելու մեջ: Ասեմ, որ դա ծիծաղաշարժ է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Թուրքիայում 2016 թվականի իրադարձությունների հետ, երբ զինվորականները նախաձեռնել էին երկրում իշխանությունը գրավելու փորձ:

«Այս կամ այն պետության հետ մեր հարաբերությունները ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել: Ճիշտ ինչպես ամուսնության ժամանակ՝ լինում են լավ օրեր, իսկ երբեմն էլ վատ օրեր են պատահում: Երբեմն ինչ-որ մեկը մի բան է ասում, հետո զղջում է»,- նշել է նա:

Նաուերթը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր դաշնակից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ