News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ կյանքը Երկրի վրա կարող էր առաջանալ տիեզերական փոշու հոսքերից, հաղորդում է Phys.org-ը:

Գիտնականները կարծում են, որ տիեզերական փոշու ուժեղ հոսքերը, որոնք շարժվում են վայրկյանում մինչեւ 70 կմ արագությամբ, կարող են տեղափոխել փոքրիկ կենդանի օրգանիզմներ:

Մասնավորապես, փորձագետները հայտարարում են, որ տիեզերական փոշին, որն անընդհատ «ռմբահարում է» Երկիր մոլորակի մթնոլորտը, կարող է Երկիր մոլորակի ձգողականության սահմաններից կենդանի օրգանիզմներ դուրս բերել եւ հասցնել այլ մոլորակներ:

Հետազոտողները պնդում են, որ դա կարող է տեղի ունենալ նաեւ այլ մոլորակներից, որի արդյունքում կենդանի օրգանիզմները կարող են մեկ տիեզերական մարմնից անցնել մյուսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ