News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ինտենսիվ հրաձգությունն ու պայթյունները չեն դադարում հատուկ գործողության գոտում, որը գիշերվանից անցկացնում է Վրաստանի Պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը, հայտնում է «Sputnik-Грузия»-ն:

Պայթյունների հետեւանքով 2 բնակարան է այրվել, դրանցից մեկից ծուխ է դուրս գալիս, կրակ է երեւում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալները բնակարաններից մեկի պատուհանից ձեռքի նռնակներ են նետել: Տեղեկություն է հայտնվել տուժողի մասին, բայց այն պաշտոնապես չի հաստատվել:

Իրադարձությունները տեղի են ունենում Գաբրիել Սալոսկու փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում: Տարածված տեղեկությունների համաձայն՝ 2 կասկածյալ կա:

Տեղի բնակիչները հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց թույլ չեն տալիս բնակարններից դուրս գալ:

Տարհանել են շենքի երրորդ մուտքի բնակիչներին: Առաջին եւ երկրորդ մուտքերի բնակիչներն իրենց բնակարաններում են, հեռախոսով Rustavi2 հեռուստաալիքին հայտնել է շենքի բնակիչներից մեկը: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ավելի ակտիվ փուլ է մտել առավոտյան ժամը 5-ից:

Բնակիչները վախենում են, որ շենքերը չեն դիմանա պայթյուններին, քանի որ արդեն հին են:

«Новости-Грузия» գործակալության տեղեկություններով՝ Թբիլիսիի Իսանի շրջանում Գաբրիել Սալոսկու փողոցում գիշերը ավարտվել է օտարերկրյա 2 քաղաքացիների ձերբակալության հատուկ գործողությունը: Արտասահմանցիները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ: Գործողության ժամանակ կասկածյալները կրակ են բացել պետանվտանգության աշխատակիցների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ