News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղի բնակիչ էր, կոչումով սպա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մուսալեռի գյուղապետարանից:

22-ամյա Գեղամ Զաքարյանն այս տարվա ամռանն էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ հուլիսի վերջին տեղափոխվել Արցախ՝ ծառայության: Մուսալեռում բնակվում են սպայի ծնողները, նրա քույրն ու եղբայրը համայնքում չեն ապրում:

Գեղամ Զաքարյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մուսալեռ:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.): Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԴԲ նախկին գործակալը մեղավոր է ճանաչվել հայկական մաֆիայի հետ կապերի համար
Բաբակ Բրումանդը, որը 1999-2018 թվականներին եղել է ՀԴԲ-ի գործակալ․․․
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի…
Պետությանը պատճառվել է 350 միլիոն դրամի գույքային վնաս. դատախազություն
Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն…
ՃՈ 3 ծառայողների վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ կեղծ արձանագրություն կազմելու համար
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև...
Սաակաշվիլին հրաժարվում է դեղերից եւ ուտելիքից. փաստաբան
Սաակաշվիլին հրաժարվում է դեղերից եւ ուտելիքից...
Աստրախանում բերման է ենթարկվել քաղաքապետի օգնական Կարեն Գրիգորյանը
«Ռոդինա» կուսակցության ղեկավար Վասիլի Վորոխը հավելել է, որ կալանավորման պատճառներն իրեն դեռ հայտնի չեն, եւ «չարժե հապճեպ եզրակացություններ անել»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ