News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ցինտաո քաղաքում Հայաստանի հետ համագործակցության գրասենյակ է բացվել, որն ազդարարվել է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների եւ գործարարների միության ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջեւ պայմանագրերի ստորագրմամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ից:

Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ առեւտրային կցորդ Հրանտ Աբաջյանը Ցինտաո այցի ընթացքում հանդիպել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ: Հայաստանի դեսպանությունն ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնը նույնպես համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Հայաստանի համագործակցության գրասենյակի բացման շուրջ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ բանակցում էին շուրջ կես տարի: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթներն իրականացնելու են Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատն ու Արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ