News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր ու կայսր Ակիհիտոյի առաջին թոռնուհու, արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցու՝ իրավաբան Քեյ Կոմուրոյի հարսանիքը կկայանա 2018-ի նոյեմբերի 4-ին, հայտնում են Կայսերական պալատի գործերի վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արարողությունն անցնելու է Տոկիոյի Imperial հյուրանոցում՝ կայսերական պալատից ոչ հեռու։ Ընդ որում ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի կունենա 2018-ի մարտի 4-ին։ Այսպիսով արքայադուստր Մակոն պաշտոնապես կլքի կայսերական ընտանիքն ու կդառնա սովորական քաղաքացի։

Արքայադուստրն ու Քեյ Կոմուրոն ծանոթացել էին հինգ տարի առաջ, երբ միասին սովորում էին Միջազգային քրիստոնեական համալսարանում։ Մոտ մեկ տարի հետո Քեյը Մակոյին ամուսնության առաջարկություն էր արել։ Մակոյի հայրն ու մայրը՝ արքայազն Ակիսինոն ու արքայադուստր Կիկոն հավանություն էին տվել այդ ամուսնությանը։ Ակիսինոն ունի եւս երկու զավակ՝ արքայադուստր Կակոն ու արքայադուստր Խիսահիտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ