News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ եւ 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուրը 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված եւ 14.7 գրամ  քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված:

Նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել արտանետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուրը 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սեւ գույնի պինդ զանգված եւ 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ:

Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր եւ «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ