News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իսկապես անհանգստացած են այդ հարցով: Այդ մասին խորհրդարանում՝ կլոր սեղանի շուրջ, նոյեմբերի 22-ին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով սահմանափակվում է կրթության տարկետումը, ինչն իր հերթին ուսանողների բողոքի ակցիաների առիթ է դարձել:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է լսել բողոքող ուսանողների դիրքորոշումը. «Կրթություն ստանալու եւ բանակում ծառայելու հարցում ոչ մի հակասություն ու խնդիր չկա: Այդ հարցն արհեստականորեն է բարձրացվում», - ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի արական սեռի բոլոր քաղաքացիները պարտավոր են զինվորական ծառայություն անցնել եւ, որ այդ ծառայությունը ոչ մի կերպ չի ազդում նրանց կրթություն ստանալու իրավունքի վրա, քանի որ ուսումը շարունակել կարելի է նաեւ բանակից հետո:

Նշենք, որ ՀՅԴ խմբակցությունը, որի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն  է նաեւ Լեւոն Մկրտչյանը, ավելի վաղ տրամագծորեն հակառակ տեսակետն ուներ: 2003-2004 թվականներին կրթության տարկետումը հանելու հերթական եւս մեկ անհաջող փորձի ժամանակ, ՀՅԴ խմբակցությունը եղել է ուսանողների բողոքի ցույցերի եւ գործադուլի հիմնական կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ