News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մտադիր է լուծել չկարգավորվող հետիոտնային անցումների լուսավորության հարցը։ Նշենք, որ խոսքն այն  հետիոտնային անցումների մասին է, որոնք գտնվում են լուսացույցներով  կարգավորվող խաչմերուկներից դուրս։ Այդ մասերում չկան նախազգուշացնող լուսացույցներ։

Պատասխանելով հետիոտնային անցումների լուսավորության մասին հարցին՝ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը նոյեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2018-ին ծրագրվում է լուծել չկարգավորվող հետիոտնային անցումների լուսավորության հարցը։ Ծրագրում են տեղադրել հատուկ սարքեր, որոնք աշխատում են արեւային էներգիայով, որոնց շնորհիվ գիշերային ժամերին անցումները լուսավորված կլինեն։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ