News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում ընթացող կլոր սեղանի նպատակն է այս հարցով ընդհանուր հայտարարի գալը: Նոյեմբերի 22-ին կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով չեղյալ է համարվում ուսման հիմքով տարկետումը, որն ուսանողների բողոքի ակցիաներ առաջացրեց:

Նրա խոսքով՝ այս բանավեճի նպատակն այն չէ, որ հանդես գան բացառապես հակադիր կարծիքներով, այլ այս հարցով «ոսկե միջինը» գտնելը եւ ուսանողների կարծիքն ու դիրքորոշումը լսելը: «Մենք միասին պայքարում են կրթության, գիտության համար՝ հանուն մեր պետականության ամրապնդման, անվտանգության եւ պաշտպանունակության ապահովման, եւ համոզված ենք, որ այս ամենը կարելի է միմյանց չհակադրել»,- նշեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խարհրդարանական խմբակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ