News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2007-2016 թթ. տվյալներով, Հայաստանում դոկոտորական թեզ է պաշտպանել 445 մարդ, թեկնածուական՝ 5032: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում՝ կլոր սեղանի ընթացքում, նոյեմբերի 22-ին հայտարարել է  կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»,օրենքը, որով նախատեսվում է հանել կրթության տարկետումը:

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ նրանցից գիտական գործունեությունը շարունակել են միայն գիտությունների 191 դոկտոր եւ 646 թեկնածու:

«Նրանց թվում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ, բայց նրանք քիչ մասն են կազմում», - հստակեցրել է Մկրտչյանը՝ հավելելով, որ դոկտորական աստիճան ստացած քաղաքացիներից գիտական գործունեությունը շարունակել է միայն 42,9 տոկոսը, իսկ գիտության թեկնածուներից՝ 12,8 տոկոսը: Դա, ընդհանուր առմամբ, կազմում է գիտական աստիճան ստացած անձանց ընդհանուր թվի 15 տոկոսը:

Այն մասին, որ պետությունը գիտնականներին աղքատիկ աշխատավարձ է վճարում (ԳԱԱ համակարգում գիտական ավագ աշխատակցի միջին աշխատավարձը, թեկնածուի գիտական աստիճանի համար հավելավճարի հետ միասին կազմում է շուրջ 100 հազար դրամ), որն էլ երկրից եւ գիտության ոլորտից երիտասարդ կադրերի արտահոսքի պատճառ է հանդիսանում, Լեւոն Մկրտչյանը նախընտրեց լռել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ