News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջիկա տասնամյակում ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 872 մլն դոլար։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի էլեկտրացանցերի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացում։ Ընկերությունում նշում են, որ ՀԷՑ-ի հիմնական միջոցների մաշվածությունը գնահատվում է 85 տոկոս եւ բարձր, ինչը, բնականաբար, հանգեցնում է որակական չափորոշիչների վատթարացման, այդ թվում՝ ցանցերում մեծ կորուստների։

«Մեր ներդրումային ծրագիրը ներառում է վեց բաժիններ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել կաբելային գծերի լիակատար փոխանակում ամբողջ Հայաստանում, բացի Երեւանից։ Բանն այն է, որ Երեւանում փոփոխությունը կհանգեցնի որոշակի բարդությունների քաղաքաշինության տեսանկյունից։ Բացի այդ, համալրվելու են բոլոր ենթակայանների սարքավորումները, օդային գծերը, հաշվարկային սարքերը նույնպես փոխարինվելու են համաշխարհային ստանդարտներին համապատասխանող սարքերով»,- հավաստիացրել է Դարբինյանը։

Ներդրման համար նախատեսված 872 մլն դոլարի կեսը ծրագրվում է ներգրավել միջազգային ֆինանսական հաստատություններից։ Այդ առումով, ինչպես նշել է ՀԷՑ տնօրենների խոհրդի նախագահը, ընկերությունը 2016 թվականից ներդրումային նախագծի իրականացման համար բանակցություններ է վարել Ասիական զարգացման բանկի հետ, արդեն համաձայնագիր է ստորագրվել 160 մլն դոլար ներգրավելու մասին։ Ստորագրվել է նաեւ հուշագիր Եվրոպական զարգացման բանկի հետ՝ 100 մլն դոլարի չափով, զուգահեռ բանակցություններ են տարվում միջազգային այլ կառույցների հետ՝ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի մյուս կեսը հատկացվելու են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից։ Կարեն Դարբինյանի խոսքով, ներդրումային ծրագրի մշակման փուլում ընկերությունը հիմնվել է ներդրումներն առանց սակագնային ճնշման ավելացման պահանջի վրա։ Ընդ որում, ընկերության ղեկավարության առջեւ խնդիրէ դրվել ներգրավել ֆինանսավորման արտաքին աղբյուրներ առանց պետական երաշխիքի, նաեւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել երկրում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերությունէ, որի գործունեությունն ուղղված է սպառողներին, այդ թվում՝ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարելուն։ «Տաշիր» ընկերությունների խումբը (որ  ղեկավարում է ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանը) 2015 թվաանի աշնանը ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգահոլդինգից գնել է երկու հայաստանյան ակտիվները՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն եւ Հրազդանի ՋԷԿ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայի կառավարությունը սկսել է աստիճանաբար ավելացնել բենզինի գները
1 եվրոյի համարժեք բոլիվարի դիմաց Վենեսուելայում ներկայումս կարելի է գնել մեկ գավաթ սուրճ կամ շուրջ 1 մլն լիտր բենզին…
Total-ը պաշտոնապես հեռացել է Իրանից
Total ֆրանսիական նավթային եւ գազային կորպորացիան պաշտոնապես խզել է South Pars հանքավայրի շահագործման պայմանագիրը...
6 ժամով կդադարեցվի Սարի թաղի գազամատակարարումը
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով...
Իրանը ՕՊԷԿ-ին կոչ է արել դուրս մնալ քաղաքականությունից
«Միջազգային հարաբերություններում եւ էներգետիկ շուկայում առկա անկայունության պայմաններում չափազանց կարեւոր է, որպեսզի ՕՊԷՔ-ը շարունակի ոչ քաղաքական կազմակերպություն մնալ...
Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ...
ՀՀ-ի դիրքը նպաստավոր է էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու համար. Իրանի էներգետիկայի փոխնախարար
Արթուր Գրիգորյանն ընդունել է Հոմայուն Հաերիին. քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր...
Partner news