News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ հայկական բանակը գիտական պոտենցիալ ունեցող մասնագետների կարիք ունեն:  Այս մասին նոյեմբերի 22-ին ԱԺ-ում անցկացվող կլոր սեղանի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով չեղյալ է համարվում ուսման հիմքով տարկետումը:

Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն մասնագետների կարիք ունեն, որոնք զորակոչով զինծառայության են անցնում, այլեւ այնպիսի զինվորների, որոնք հետագայում երկար ժամանակով բանակում կմնան: «Միայն այն հանգամանքը, որ Ռազմաարդյունաբերական համալիրի Կոմիտեի կառուցվածքում գործում են առանձին գիտահետազոտական նախագծային բյուրոներ, վկայում է ռազմաարդյունաբերական համալիրում գիտության ոլորտի ձեռքբերումները գործնականում օգտագործելու մտադրության մասին»,- նշեց Զաքարյանը՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության նախարարությունն արդեն կոնկրետ ծրագիր է մշակել: Դրա հետ մեկտեղ, պաշտոնյան պարզաբանեց, որ շատ նախագծերի մասին չի կարող խոսել, քանի որ պետական գատնիք են: Արտակ Զաքարյանը հստակություն չմտցրեց այն հարցում, թե ինչ կերպ է բանակը համալրվելու գիտական կադրերով եւ մասնագետներով, եթե նոր օրենքը պատանիներին զրկում է մինչեւ զորակոչվելը կրթություն ստանալուց: 

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խարհրդարանական խմբակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ