News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը  զգալիորեն ավելի ցածր են, քան պայմանագրային զինծառայողներինը, ինչը հակասում է գիտական գործունեությունը եւ բանակում ծառայելը հակադրելու անթույլատրելիությանը, որը հռչակում են իշխանությունները: Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում ընթացող կլոր սեղանի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:

Նա հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության ընդունվող զինծառայողների աշխատավարձը ամսական 260 հազար դրամ է կազմում՝ այն դեպքում, որ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը  կազմում է գրեթե 80 հազար դրամ եւ նույնիսկ ավելի քիչ: «Մենք պետք է ապահովենք բանակի հետ գիտական եւ կրթական ոլորտի համագործակցությունը: Սակայն հատկացված միջոցներից ակնհայտ է, որ պաշտպանության հարցը առաջնահերթ ուղղություն է եւ գիտությունից ու կրթությունից վեր է դասվում»,- ընդգծեց Պետրոսյանը՝ հավելելով, որ հանուն քաղաքացիների շահագրգռության ապահովման մի ոլորտին ավելի շատ միջոցներ են հատկացվում, քան մյուսին, ինչը բերում է գիտական եւ կրթական ոլորտից որոշակի արտահոսքի, քանի որ քաղաքացիները մտահոգված են իրենց արժանավայել կենսամակարդակի ապահովմամբ եւ սոցիալական խնդիրների լուծմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ