News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող եւ ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի: Այս մասին ընդդիմադիր ուժերին ու գործիչներին ուղղված կոչ-հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորումը:

Հայտարարությունում ասվում է.

«Ապագաղութացումը (Armexit) մեր առաջնային գերնպատակն է

Տարիներ շարունակ ազգովին կանգնած ենք լինել-չլինելու մարտահրավերը ցուցանող կարմիր գծի առաջ։

Սակայն, կարմիր գիծը տեսնելու եւ, ըստ այդմ՝ որոշում կայացնելու ու գործելու փոխարեն՝ իրեն ընդդիմադիր համարող քաղաքական դասի գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ մեզ այդ կարմիր գծին հասցրած ռուսական գաղութային համակարգի ներսում։

Նա շարունակում է մասնակցել համակարգի վերարտադրությունն ապահովող «ընտրություններին» ու ընթացիկ գործունեությանը եւ սպասարկել նրա թելադրած օրակարգը, որը հիմնվում է հետեւյալ երեք կեղծիքների վրա։

ա/ Արցախի «անկախության» եւ առանց Արցախի ու Նախիջեւանի Հայաստանի Հանրապետության լինելիության հնարավորություն, ինչն ամրապնդում է ռուս-թուրքական արդեն մեկդարյա պայմանագրերով ձեւավորված ու հայկական ազգային-պետական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որը ռուսական գաղութային համակարգի հենքն է,

բ/ Ռուսաստանի հետ «ռազմավարական դաշնակցության» եւ դրա այլընտրանքի բացառում, մինչդեռ այն Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող լծակն է,

գ/ այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը ազգային ինքնիշխան պետական համակարգ համարելը, մինչդեռ այն ընդամենը որպես ռուսական գաղութային համակարգի գործիք ծառայող գաղութային վարչակազմ է։

Այդ պատճառով իրենց ընդդիմադիր համարող գործիչները պարտավոր են դուրս գալ գաղութային համակարգից եւ միասնաբար լծվել ազգային օրակարգի առաջանահերթ՝ Ռուսաստանից  ապագաղութացման (Armexit) հարցի լուծման գործին։

«Խոհեմ» լինելու, լեզու գտնելու, մանյակի քայլերով առաջ գնալու, ժամանակ շահելու՝ ավելի քան երկու տասնամյակ որդեգրած ռազմավարությունը ռուսական գաղութատիրությանը մինչեւ մեր վերջնական սպառումը սնուցելու ռազմավարություն է՝ ինքնախաբեության եւ ինքնաոչնչացման դավաճանական ռազմավարություն։

Համախմբվել, ժողովրդին ոստքի հանել, ընդվզմամբ հեռացնել գաղութային վարչակազմին, մերժել տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետությունը եւ կոտրել Ռուսաստանից Հայաստանի կախյալության լծակը։ Սրանք են մեր ապագաղութացման (Armexit) հիմնական քայլերը։

Առանց ապագաղութացման մենք դատապարտված ենք։

Մենք ժամանակ չունենք, ուստի, թեեւ ներկայիս ժամանակի հեռանկարը նպաստավոր է, առանց ապագաղութացման նշված քայլերի այն մեր դեմ է աշխատում։ Քանի որ Հայաստանն արյունաքամ է լինում։

Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող եւ ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ