News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լավրովի այցը տարածաշրջան ուներ խաղաղասիրական նպատակներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։

«Այն պարագայում, երբ Ադրբեջանը Երեւանից մոտ 60 կմ այն կողմ՝ Նախիջեւանում զինավարժություններ են անցկացնում, սա լուրջ մեսիջ է, իսկ Ռուսաստանը Սիրիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին ուզում է, որ մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանվի»,-նշեց նա։

Արամ Սարգսյանի կարծիքով, Ռուսաստանի համար Հայաստանը կարեւոր դաշնակից է, որքան էլ այլեւայլ շահարկումներ ծավալվեն։ «Բացահայտ է, որ Հայաստանի սահմանին հզոր զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալ, որ ամեն պահի պատրաստ են հարձակվել, ինչը լուրջ լարվածություն կբերի։ Եթե մենք այսօր աղմուկ չբարձրացնենք, սա Ադրբեջանի կողմից կարող է սադրանքի պարարտ հող ստեղծել Զանգեզուրը  վերցնելու հին ծրագրերի իրականացման համար»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել էր Բաքու, իսկ նոյեմբերի 21-ին եկել Երեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ