News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախում ականի պայթյունի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել, որի արդյունքում պարզ կլինի՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Արցախում ականի պայթյունի հետեւանքով 3 զոհերին:

«Քննություն է իրականացվում, արդյունքները պարզ կլինեն,իրականությանը պարզ կլինի ինչ է եղել»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Հարցին՝ 1000 դրամների հիմնադրամով նրանց աջակցություն կտրվի՞, Զաքարյանը պատասխանել է՝ ծառայողական քննության արդյունքներից հետո միայն պարզ կլինի օգտվելու են, թե ոչ:

Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաեւ սահմանային լարվածությանը: Դիտարկմանը, որ կարեւոր քաղաքական իրադարձություններից առաջ կամ հետո Ադրբեջանն իր վերաբերմունքը արտահայտում է սահմանային լարվածությամբ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ լարվածություն նկատվո՞ւմ է, արձագանքել է. «Այս պահին սահմանային վիճակն այնպես է, ինչպես սովորաբար եղել է, այս պահին հատուկ իրարանցում  չի նկատվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ