News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը լսում է ինչպես բուհերի դասավանդող կազմի, այնպես էլ հասարակական խորհուրդների, ՀԿ-ների, տարբեր գիտական շրջանակների կարծիքը: Այս մասին նոյեմբերի 22-ին ԱԺ-ում անցկացվող կլոր սեղանի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով չեղյալ է համարվում ուսման հիմքով տարկետումը:

Ըստ նրա՝ բազմաթիվ առաջարկություններ կան, եւ ՊՆ-ն պատրաստակամ է լսել միանգամայն տարբեր կարծիքներ ու մոտեցումներ:

«Մենք փորձում ենք գտնել այն առավել հաջողված որոշումները, որոնք հանրության եւ, առաջին հերթին, գիտության ու կրթության, ինչպես նաեւ պաշտպանունակության ապահովման տեսակետից հակասություններ չունեն», - նշել է Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որին դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ