News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկն» այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի բանկային աշխատողի օրը, բացել է հերթական, թվով 4-րդ կոմպակտ, ունիվերսալ մասնաճյուղը նորաբաց «Ռիո մոլ» առեւտրի կենտրոնում (Փափազյան-8 հասցեում) (ֆոտոռեպորտաժ): 

«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր «Քոչար» մասնաճյուղը կաշխատի շաբաթվա բոլոր 7 օրերին՝ առավոտյան ժամը 10.30-ից մինչեւ 21.15-ը: Այսինքն հաճախորդները կարող են բանկի ծառայություններից օգտվել նաեւ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո:

«Դա նաեւ հնարավորություն կտա մեզ բեռնաթափել «Կոմիտաս» մասնաճյուղը: Այդ խնդիրը վաղուց էր լուծում պահանջում, քանի որ «Կոմիտաս» մասնաճյուղը միակն էր Արաբկիր վարչական շրջանում, իսկ հիմա կա արդեն երկու մասնաճյուղ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ է գրավիչ «Ամերիկաբանը» հաճախորդների համար, Արման Բարսեղյանը դժվարացավ առանձնացնել մեկ հիմնական գործոն. «Ես կարծում եմ, որ ամենագլխավոր հանգամանքը, որը մեզ համար ամեն ինչից կարեւոր է, հաճախորդների սպասարկման որակն է: Մենք փորձում ենք անել հնարավոր առավելագույնը, որ այդ առումով թերացումներ չունենանք»:

«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների տնօրենը տեղեկացրեց, որ «Ամերիաբանկը» առաջիկա 3 ամիսներին արշավ կիրականացնի ինտերնետ-բանկինգի ոլորտում. «Առաջարկում ենք լավ զեղչեր, եւ մենք մեր հաճախորդներին կոչ ենք անում օգտվել այդ արշավի հնարավորություններից»,-ասաց Բարսեղյանը:

Նշենք, որ «Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կդառնան «Ամերիաբանկի» հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչեւ 2018թ. մարտի 31-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետեւյալ ծառայությունները.

Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում՝

Ամերիա Օնլայն/Մոբայլ/Բանկինգ համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Business քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում/բացառությամբ՝ Platinium կամ Infinite տեսակի քարտերի/՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում՝

մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում/բացառությամբ՝ Platinium կամ Infinite տեսակի քարտերի/՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Ամերիա Օնլայն/Մոբայլ/Բանկինգ եւ Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

«Քոչար» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ եւ վճարային տերմինալ:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» երկար աշխատանքային գրաֆիկով մասնաճյուղեր են  «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում եւ եւս մեկը «Մետրոնոմ» առեւտրի կենտրոնում (մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտի գետնանցումում):

Հոկտեմբերի վերջին «Ամերիաբանկը» փոքր ու միջին ձեռնարկատիրության եւ ֆիզիկական անձանց համար արտոնյալ պայմաններով վարկավորման երկու նոր արշավ է սկսել:

«Ամերիաբանկը» ՓՄՁ եւ ֆիզիկական անձանց վարկավորման 2 նոր արշավ է գործարկել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ