News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը չորեքշաբթի HSBC բանկից իրազեկում է ստացել իր անձնական հաշիվը փակելու մասին, ըստ որում՝ նրա խոսքով, դա արվել է առանց ծանրակշիռ հիմնավորման: Քաղաքական գործիչն այս մասին հայտնել է Փարիզի արվարձանային Նանտերում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ գտնվում է կուսակցության կենտրոնակայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հաշիվը փակելու մասին իրեն հեռախոսով անձամբ հայտնել է HSBC-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավար Թոմ Վանդեւիլը, որը, ինչպես հիշեցրել է Լը Պենը,  մի քանի տարի առաջ ձեռք էր բերել ֆրանսիական Hervet բանկը, որտեղ ինքը երկար տարիներ անձնական հաշվեհամար է ունեցել: «Առանց որեւէ հիմնավորման ինձ այսօր առավոտյան հայտարարեցին իմ անձնական հաշիվը փակելու մասին»,- ասել է քաղաքական գործիչը:

Լը Պենը նշել է, որ իր հետ զրույցում HSBC-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավարն իր հաշվի փակման մասին հայտնել է դրա տիրոջ մասին բավարար անձնական տեղեկություն չունենալու պատճառով: «Պարոն Վանդեւիլն ինձ ասաց, որ ստիպված է իմ հաշիվը փակել, քանի որ իմ մասին բավարար տեղեկություններ չունի: Ես նշեցի, որ անցած 25 տարիներից հետո ինձ, այնուամենայնիվ, թվում էր, որ նրանք լավ իմաստով արդեն բավականաչափ տեղեկություններ ունեին, եւ ի հավելումն՝ ես հանրային անձ եմ, նախագահի թեկնածու եմ եղել, իմ ամբողջ կարողությունը հրապարակվել է համընդհանուր հասանելի պետական կայքում»,- ընդգծել է նա:

Նախօրեին ֆրանսիական խոշորագույն Societe Generale բանկը «Ազգային ճակատից»  պաշտոնապես պահանջել է փակել բոլոր հաշիվները, որ ունի կուսակցությունն այդ հաստատությունում: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ համապատասխան նամակն «Ազգային ճակատին» ուղղված է եղել այս տարվա հուլիսին եւ այն պարունակում է ոչ միայն այդ ծայրահեղ աջ կուսակցության ղեկավար կառույցի, այլ նաեւ նրա բոլոր տարածքային բաժանմունքների հաշիվները փակելու պահանջ:

Լը Պենը հայտարարել է, որ «Ազգային ճակատի»  հաշիվների եւ իր անձնական հաշվի փակման փաստի առթիվ Societe Generale-ի եւ HSBC-ի դեմ համապատասխանաբար դատական հայցեր կներկայացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ