News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բանակում ծառայած 1000 ուսանողներից  9 տոկոսը չեն շարունակել իրենց հետագա ուսումը: Նոյեմբերի 22-ին այս մասին ԱԺ-ում ընթացող կլոր սեղանի ժամանակ  հայտարարեց նախաձեռնության համակարգողներից մեկը՝  Յուրի Ավագյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով նախատեսվում է չեղյալ համարել ուսման հիմքով տարկետումը, ինչը ուսանողների բողոքի ակցիաներ է առաջացրել:

Ընդ որում, նրա խոսքով՝ հեռակա բաժիններ են տեղափոխվել ուսանողների մոտ 13 տոկոսը:

 «10 տոկոսը փոխել է իր մասնագիտական ուղղությունը, 47 տոկոսը առաջադիմության մեջ հետընթաց է արձանագրել, եւ միայն 21 տոկոսի մոտ ծառայությունից հետո խնդիրներ չեն առաջացել»,- նշել է Ավագյանը՝ ընդգծելով, որ կրթական գործընթացում պարտադիր զինծառայություն անցնելու հետ կապված դադարը հարցվածների 69 տոկոսի մոտ հետագա կրթության վրա բացասաբար է ազդել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որին դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ