News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Գաբրիել Սալոսկու պողոտայում հատուկ գործողություն է իրականացվում ազգությամբ չեչեն երեք անձանց դեմ, որոնք, ենթադրաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններ են եւ Թբիլիսիում ապօրինի են գտնվում, գրում է «Կվիրիս պալիտրա» պարբերականը:

Ավելի վաղ տեղի բնակիչներից մեկը լրագրողներին պատմել էր, որ տանը երեխայի հետ ապրել է չեչեն ընտանիք՝ Վրաստանի Պանկիսի կիրճից:

Դեպքի վայր են ուղեւորվել Վրաստանի  Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի եւ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկա:

Հատուկ գործողությունն անցկացվում է գիշերվանից, պարբերաբար կրկնվում են կրակոցներն ու պայթյունները: Կասկածյալները գտնվում են Գաբրիել Սալոսկու պողոտայի թիվ 156 հասցեի 9-րդ շենքի երրորդ մուտքում: Այդ մուտքում պայթյունի հետեւանքով այրվել է երկու բնակարան:

Այդ ընթացքում ձերբակալվել է մեղադրյալներից մեկը: Ներկայումս շարունակվում է մյուսներին ձերբակալման գործողությունը:

Ենթադրաբար, նրանք օտարերկրացի են եւ ահաբեկչական կազմակերպության անդամ, ավելի վաղ հայտարարել են ՊԱԾ-ում:

Բացի այդ, հայտնի է, որ կա մեկ վիրավոր: Վիրավորվել է  ՊԱԾ հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցը, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այնտեղ նրան վիրահատել են: Այժմ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հատուկ ջոկատայինը վիրավորվել է, երբ ահաբեկչության մեջ մեղադրվողները կրակ են բացել: Նրանք նռնակներ են նետել եւ կրակել ավտոմատներից:

Տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել է բնակչության տարհանում այն շենքի մուտքերից, որտեղ անմիջականորեն տեղի է ունենում հատուկ գործողությունը, ինչպես նաեւ հարակից տարածքներից, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ