News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր նախաձեռնության գործունեությունը հաջողվեց, քանի որ «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել էր, բայց դրանով հանդերձ նշվել էր, որ օրենքում շատ բացթողումներ կան, որոնք պետք է վերացվեն: Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում ընթացող կլոր սեղանի ժամանակ հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կան շատ ուսանողական խորհուրդներ եւ ինստիտուտներ, որոնք ըստ էության պետք է աջակցեին բողոքի շարժմանը, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չկարողացան կողմնորոշվել այդ հարցի շուրջ.

«Մինչ այսօր նրանք այդպես էլ չկարողացան արտահայտել իրենց պաշտոնական դիրքորոշումը ոչ մի հարցի շուրջ, այլ փորձեցին չեզոք լինել, ամեն ինչ ինքնահոսի թողնել եւ իրենց  համար ավելորդ գլխացավանք չառաջացնել»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ դա շատ լուրջ խնդիր է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որը նախատեսում է ուսման տարկետման հանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ