News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 21-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի խորհրդարանականների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան՝ պատվիրակությունը հանդիպել է թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին եւ թեմի խորհրդի անդամներին: Կողմերը քննարկել են նոյեմբերի 23-ին կայանալիք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի, ինչպես նաեւ՝ Արցախի զարգացման ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել թեմի մասնակցությունն ազգային նշանակության նախաձեռնություններում՝ վստահություն հայտնելով, որ Արցախի հանդեպ ուշադրությունը շարունակական բնույթ է կրելու ապագայում եւս:

Պատվիրակությունն այնուհետեւ հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանին եւ Լաուրա Ֆրիդմանին, ինչպես նաեւ՝ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Արամ Սահակյանին: Ա. Հարությունյանը կարեւորել է Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ակտը եւ կողմերի միջեւ գործնական կապերի ամրապնդումը՝ շեշտադրելով ասամբլեայի անդամների եւ հայկական համայնքի նշանակությունն այդ գործում: Հաշվի առնելով Կալիֆորնիայի օրենսդիրների Արցախ վերջին այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ պետնախարարը նրանց հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու ձեւավորված փոխգործակցությունը եւ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Արցախի պատվիրակությունը մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ ներկա էին նաեւ Կալիֆորնիայի նահանգային եւ ՏԻՄպաշտոնյաներ, հայկական համայնքի եւ հոգեւոր դասի ղեկավարներ: Ա. Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է Արցախի ընթացիկ ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով, որ, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի շարունակական աջակցության շնորհիվ, տարիների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել հանրապետության անվտանգության ու զարգացման ճակատներում: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարումը համազգային ներուժի համակարգման եւ արդյունավետ իրացման հարցում՝ հորդորելով ներկաներին գործուն աջակցություն ցուցաբերել նաեւ այս տարվա հեռուստամարաթոնին:

Միջոցառման ընթացքում պետնախարարը «Երախտագիտություն» մեդալ է փոխանցել համայնքի ակտիվ անդամ Միքայել Մինասյանի ընտանիքին, ով պարգեւատրվել է հետմահու՝ Արցախի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում ունեցած ակտիվ մասնակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ