News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնույթան համակարգող Դավիթ Պետրոսյանը:

«Մենք ունենք երկու խնդիր, մեկը տարկետման իրավունքի տեղերի պահպանումն էր, որը պետք է ապահովեր կրթության անընդհատության սկզբունքը թե բակալավրի, թե  մագիստատրուրայի, թե ասպիրանտուրայի ուսանողների  համար: Սրա հետ կապված կա արդեն համաձայնություն, որ պարզեցվեն չափանիշները, ինչն էլ իր հերթին ենթադրում է քանակ: «Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե որքան տեղ կհատկացվի եւ ինչ չափանիշներով սա արդեն կորոշվի»,-ասաց Դավիթ Պետորսյանը:

Երկրորդը, ըստ նրա, այն սկզբունքն է, որը ենթադրում է, որ կրթության անընդհատության սկզբունքի պահպանման պայմաններում բոլորը պետք է ծառայեն սկզբունքը լինի ամբողջական: «Այսինքն ոչ թե գիտությունը բանակ տանեն, այլ  բանակը բուհ բերեն, սա հնարավորություն կտա, որ հասարակություն-բանակ կապն ավելի ամրապնդվի: Այսինքն՝ ՄՊատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրի հետ մեկտեղ հետ կլինի  նոր ծառայության ձեւ, որը քննարկելու շուրջ համաձայնություն եղա: Սա լուծում է այն խնդիրը, որ պահպանելով կրթության անընդհատության սկզբունքը, չկտրելով գիտական կյանքից, ծառայել զուգահեռ, որով կլուծվի հավասարության սկզբունքը»,-ասաց նախաձեռնության համակարգողը:

Դավիթ Պետորսյանը բացատրեց՝ ինչ նկատի ունի, որ պնդում է՝ տարկետում լինելու է. «Կան մասնագիտություններ, որոնք ուղղակի ունեն տարկետման իրավունքի կարիք: Եթե այն ժամանակ այդ տարկետումները վերացվելու էին, այժմ կառավարության որոշմամբ պետք է որոշակի քանակով տարկետում լինի: Ահա սրանից էլ ելնելով պնդում են, որ տակետում լինելու է: օրինակ Կոնսերվատորիայի ուսանողների դեպքում, բնագիտական եւ հումանիտար որոշ առարկանների դեպքում խնդիր կա, որ հստակեցվի՝ ինչ չափով են տարկետման տեղեր հատկացնելու: Թե որքան եւ որ մասնագիտությունների գծով հայտնի կլինի քննարկումների արդյունքում»:

Ցուցարար ուսանողները մի շարք առաջարկներ  ունեն, որոնք գիտնականների հետ կփորձեն հասկանալ՝ որ ոլորտի համար ինչ քանակի տեղեր են հարկավոր եւ կներկայացնեն կառավարություն:

Նշենք, որ ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան ձեւաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց ընկերների հետ քննարկումների արդյունքում կորոշեն, այս քննարկումներին զուգահեռ բողոքի ցույցերը շարունակվելու են, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ