Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության վայրից «շտապօգնության» երեք մեքենաներով դուրս են բերել վիրավորներին, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»:
Հատուկ գործողությունը այս գիշերվանից տեղի է ունենում Իսանի-Սամգորիի շրջանում: Ենթադրյալ ահաբեկիչները գտնվում են թիվ 9 կորպուսի երրորդ մուտքի՝ պայթյունի հետեւանքով այրված բնակարանում: Նրանցից մեկը ձերբակալվել է:
Դեպքի վայրում հավաքվել են Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի եւ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկա:
Տեղի բնակիչները նշում են, որ դեպքի վայրից դուրս են բերել վիրավորներին:
Ավելի վաղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել պետանվտանգության ծառայության աշխատակիցը: Նրան վիրահատել էին եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որտեղ վերջինս մահացել է:
Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը (վիդեո, Ֆոտո)




























