Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա ավարտվեց. Ուսանողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նեերյակացրին իշխանության ներկայացուցիչների հետ կայացած կլոր սեղանի արդյունքները:

Ըստ այդմ, որոշել են ստեղծել աշխատանքային խմբեր, որտեղ պետք է քննարկվեն ուսանողների առաջարկները:

«Համաձայնության եկանք, որ գիտնականների համար տարկետում լինելու է: Համաձայնության եկանք, որ գիտական միտքը կարելի է կիրառել բանակի համար: Պայքարը դեռ շարունակվում է, դժվար է հիմա խոսել գոհ կամ դժգոհ լինելու մասին»,-ասացին նրանք:

Նշենք, որ ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան ձեւաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց:

Ուսանողները քննարկումների արդյունքում կորոշեն, այս քննարկումներին զուգահեռ բողոքի ցույցերը շարունակվելու են, թե ոչ: