News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի, բայց Հայաստանը պետք է աշխատի բրյուսելյան գագաթաժողովում ընդունվելիք  հռչակագրում խուսափել անցանկալի ձեւակերպումներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնեւից եւ Թբիլիսիից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ լինեն անցանկալի ձեւակերպումներ, Հայաստանը չպետք է հրաժարվի համաձայնագիրը ստորագրելուց, այլ նման  ձեւակերպումների դեպքում վերապահում անի։

«Համաձայնագրում նշվում է Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման, ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։ Ընդհանուր համաձայնագիրը այն է, ինչ Հայաստանի համար ընդունելի է, ուստի չի կարող հռչակագիրը շատ տարբերվել համաձայնագրից, իսկ լինելու դեպքում Հայաստանը պետք է վերապահում անի, ոչ թե հրաժարվի այն ստորագրելուց»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որի ժամանակ նախատեսվում է ստորագրել Հայաստամի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ