News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 140 մարդ, որոնց վրա տարածվում էր ուսման հիմքով զինծառայությունից տարկետումը, չեն լուծում հայկական բանակի համալրման եւ թվակազմի ապահովման խնդիրը, ապա գիտական միջավայրում վիթխարի խնդիր են լուծում: Այս մասին նոյեմբորի 22-ին ԱԺ-ում ընթացող կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ  Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով ուսման հիմքով տարկետումը չեղյալ է համարվում:

Նրա խոսքով՝ ասպիրանտներն ապահովում են գիտական միջավայրի վերարտադրողականությունը եւ այսպիսով կարեւորագույն խնդիր են լուծում: «Եվ եթե այս 140 մարդը բանակ չգնա, դրանից, ըստ էության,  ոչինչ չի փոխվի: Սակայն գիտական միջավայրից այս 140 մարդու հեռանալու դեպքում Հայաստանում գիտությունը կարող է պարզապես  անհետանալ»,- ընդգծեց Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ