News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ փոքր երկիր է եւ նա, փաստացի, թիկունք չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ըստ որի սահմանափակվում է տարկետման իրավունքը, ինչն իր հերթին առաջ է բերել ուսանողների բողոքը:

Նրա խոսքով, սահմանամերձ գոտի հասկացությունը Հայաստանի դեպքում՝, չափից ավելի պայմանական է. «Իսրայելը անկլավ չի եղել, նրանք ելք ունեին դեպի ծով, իսկ մենք, բացի մնացածից, նաեւ անկլավ ենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ փաստը ենթադրում է փոխգործակցություն բանակի եւ հասարակության միջեւ եւ պետք է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության ապահովմանն ու բանակի ամրապնդման ճանապարհով երկրի պաշտպանունակության բարձրացմանը:

Այդ տեսանկյունից, ըստ Լեւոն Մկրտչյանի, Հայաստանում դեռ շատ անելիք կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ