News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկու շաբաթ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ԿԳ նախարարությունը, ուսումնասիրելով ուսանողների հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ներկայացված առաջարկությունները, կկապվեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ, որից հետո քննարկումներ կսկսեն աշխատանքային խմբեր ձեւավորելու շուրջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ուսանողներ-իշխանության ներկայացուցիչներ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ըստ որի սահմանափակվում է տարկետման իրավունքը, ինչն իր հերթին առաջ է բերել ուսանողների բողոքը:

Միաժամանակ, Շարմազանովը նշեց, որ կան հարցեր, որոնք լրացուցիչ համատեղ քննարկումների կարիք ունեն. «Չի լինի հարց, որը քննարկման չի դրվի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ-ն նոյեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ