News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փհենյանը «լուրջ սադրանք» է համարում  Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության հովանավոր-պետությունների ցուցակում ընդգրկելը։ Փհենյանը նախազգուշացրել է, որ պատժամիջոցները երկրին չեն ստիպի միջուկային  ծրագրից հրաժարվել։ Այս մասին հայտնում է AFP-ը՝ հղում անելով Կորեական կենտրոնական լրատվական գործակալությանը։

 «Մեր բանակը եւ ժողովուրդը բարկություն եւ զայրույթ է տածում այն նողկալի գանգստերների նկատմամբ, ովքեր համարձակվում են մեր սուրբ երկիրը  ընդգրկել ահաբեկչության խղճուկ ցուցակում»,- նշում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությանը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարին։

Քննադատելով Վաշինգտոնին այն բանի համար, որ ԱՄՆ-ն իրեն զգում է ինչպես «ահաբեկչության միջազգային  դատարան»՝  մամլո քարտուղարը ավելացրել է, որ ԱՄՆ-ի այս քայլը «աբսուրդ է եւ ծաղրանք աշխարհի եւ անվտանգության նկատմամբ»։ «ԿԺԴՀ-ի միջուկային զենքը զսպող գործոն է մեր ինքնիշխանության պաշտպանության համար։ Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իր թշնամական քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, մենք կշարունակենք զսպման միջոցները  ամրապնդել»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ