News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շփման գծում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում մեկ տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հրանտի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը, նշեց, որ նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 21-ին, սակայն, այն կրկին հետաձգվել է: այս գործով սկսվել է վիճաբանությունների փուլը, մեղադրողը պետք է ասի մեղադրական ճառը, սակայն, նիստերը հետաձգվում են:

Մահացած զինծառայողի հարազատները դժգոհ են դատավարությունից, մեզ հետ զրույցում Հրանտի պապիկը՝ Նորիկ Ավագյանը, նշել էր, որ դատական նիստերը տեղի են ունենում Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում եւ իրենք ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում հասնել Արցախ եւ  մասնակցել նիստերին:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վ. Բալայանը: Հրանտի հայրը՝  Գարուշ Գրիգորյանը, պնդում է, որ նախկինում այլ զինվորների էլ է նա  ծեծել:

Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ