News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Որոշումը այն մասին, թե Ֆրանսիայում ձերբակալված ռուս գործարար եւ սենատոր Սուլեյման Քերիմովը արդյոք գտնվում է դիվնագիտական անձեռնխելության ներքո, կկայացնի ֆրանսիացի դատավորը։ Այս մասին DW գործակալության փոխանցմամբ՝ հայտնում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը։

«Դատավորը, որը զբաղվում է այդ գործով, կորոշի արդյոք նրա դեմ առաջ քաշված մեղադրանքը համապատասխանում է նրա պաշտոնական կարգավիճակին, եւ, հետեւաբար, կշնորհվի նրան դիվանագիտական անձեռնմխելություն»,-մեջբերում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչին։

Սրա հետ մեկտեղ, ՌԴ Դաշնային խորհրդում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը  հայտնում է, որ ռուս սենատորը ձերբակալման պահին իր մոտ չի ունեցել դիվանագիտական անձնագիր, քանի որ Ֆրանսիա էր մեկնել անձնական գործերով եւ ոչ թե ծառայողական գործուղման։

Քերիմովը, ում կարողությունները գնահատվում են 6․3 մլրդ դոլար, սենատոր է ընտրվել Դաղեստանից։ Նա ձերբակալվել է նոյեմբերի 20-ին, Նիցցայում։ Ֆրանսիական իշխանությունները նրան կասկածում են Լազուրյան ափում անշարժ գույք ձեռքբերման ժամանակ հարկերից խուսափելու մեջ։  Forbes ամսագրի ռուսական կայքի գնահատմամբ, ձերբակալության մեկ օրվա պատճառով, Քերկմովը կորցրել է 117 միլիոն դոլար։

Քերմովի ձերբակալությունը վրդովմունք է առաջ բերել ռուսական վարչակարգի մոտ։ ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան  կձեռնարկի բոլոր ջանքերը սենատորի օրինական շահերի պաշտպանության համար։ ՌԴ ԱԳՆ է կանչել Ֆրանսիայում ՌԴ ժամանակավոր հավատարմատարը։ Ինչպես հայտարարել է Դաշնայինյ խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, ռոսական դիվանագիտական գերատեսչությունը իր ֆրանսիացի գործընկերներին պաշտոնական նոտա է հղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ