News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պեկինը հուսով է, որ Սեուլը կշարունակի պատշաճ կերպով կարգավորել THAAD համակարգի հարցը: Այս մասին Կորեայի Հանրապետության իր գործընկերոջ՝ Կան Հեն Հվայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, հաղորդում է «Սինխուան»:

Վան Ին նշել է երկկողմ հարաբերություններում առկա դժվարությունները եւ այս հարցի շուրջ վերջերս ձեռք բերված համաձայնությունները: Նրա խոսքով՝ Չինաստանը հաշվի է առել Կորեայի Հանրապետության հայտարարությունները ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ չմիանալու եւ այն մասին, որ երկրում տեղակայված THAAD համակարգը չի վնասելու Չինաստանի անվտանգության շահերին:

 «Չինական ասացվածքն ասում է, որ բառը պետք է ճշմարիտ լինի, իսկ գործողությունը՝ արդյունավետ: Հուսով եմ, որ Կորեայի Հանրապետությունը պատշաճ կերպով կշարունակի կարգավորել այս հարցը», - ասել է Չինաստանի արտգործնախարարը:

 «Երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն՝ պատրաստ եմ Ձեզ հետ ամրապնդել փոխըմբռնումը եւ ապագայում բարձր մակարդակի երկկողմ շփումների պատրաստման համար նվազագույնի հասցնել տարաձայնությունները», - ավելացրել է նա:

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ