News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ասիայի վերջին շրջագայության ընթացքում ուղեկցող  երեք ամերիկացի զինվորականներին օտարերկրյա կանանց հետ «անվայել շփումների» մեջ են կասկածում, հաղորդում է Washington Post-ը:

Սպիտակ տան կապի վարչությունում աշխատող երեք բանակային սերժանտներին այլ աշխատանքի են տեղափոխել:

Դաշնային կառավարության պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում  անանուն մնալու պայմանով, հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Վիետնամում:

Պենտագոնը հրաժարվել է որեւէ մանրամասն պատմել, սակայն, խոստովանել է, որ ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները: «Մենք գիտենք այդ միջադեպի մասին եւ այն ներկայումս հետաքննվում է», - ասել է Պենտագնի մամուլի խոսնակ Մարկ Ռայթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ