News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարց է առաջանում՝ ով է պատրաստվում հարձակվել Վրաստանի վրա կամ ում վրա է պատրաստվում հարձակվել Վրաստանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով է Թբիլիսին պատրաստվում ձեռք բերել ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը:

 «Եթե Վրաստանը իսկապես ստանա  այդ համակարգերը, ապա այն կկարողանա տնօրինել դրանք եւ անել ինչ ցանկանում է: Սակայն, մյուս կողմից, քիչ հավանական է, որ նա վերավաճառելու նպատակով է դրանք ձեռք բերում», - բացատրել է Ալեքսանդր Խրամչիխինը` հավելելով, որ տեսականորեն դա հնարավոր է, եւ ոչինչ չի կարելի բացառել:

Փորձագետի կարծիքով՝ Վրաստանը պարբերաբար Ռուսաստանից ագրեսիայի է սպասում  եւ հնարավոր է, որ այդ համալիրները այն կանխելու համար են գնվում՝ նշելով որ նման սպառնալիք իրականում գոյություն չունի:

Միեւնույն ժամանակ, փորձագետը շեշտել է, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ներկա հարաբերությունները զգալիորեն ջերմացել են նախորդ տարիների համեմատ, երբ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ էր: Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ այս ամենի հետ մեկտեղ Կրեմլի եւ Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունները չեն գտնվում բարձր մակարդակի վրա եւ Վրաստանում Ռուսաստանին դեռեւս որպես թշնամի եւ պոտենցիալ հակառակորդ են ընկալում:

Հիշեցնենք, որ Javelin  հակատանկային հրթիռային համակարգերի արժեքը 75 միլիոն դոլար է եղել (մոտ 64 միլիոն եվրո): Ավելի վաղ, Վրաստանի կառավարությունը դիմել էր Վաշինգթոնին 410 Javelin հակատանկային հրթիռներ ձեռք բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ