News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հատուկ գործողության արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են: Այս մասին  ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին, տեղեկացնում է «Վրաստանի առաջին ալիքը»:

Նրա խոսքով՝ հանցավոր խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն: «Ըստ առկա տեղեկատվության հանցավոր խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն: Վերջիններիս նկատմամբ դիտարկումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում են կատարվել: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, այս խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասել է նա, հաղորդում է Interpressnews-ը:

Թբիլիսիի Գաբրիել Սալոսկու փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ տեղացիներից ոչ մեկը չի տուժել, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»։

Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տեւել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել: Հատուկ գործողության ընթացքում զոհվել է Պետական անվտանգության ծառայության մեկ անդամ, վիրավորվել՝  4-ը:

Թբիլիսիի բնակիչներին վտանգ չի սպառնում, նրանք կարող են ազատ տեղաշարժվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով հակաահաբեկչական գործողությունների ավարտը:

«Ես ուզում եմ ասել, որ քաղաքում կարող եք անվտանգ տեղաշարժվել եւ անվտանգության առումով վախենալու պատճառ չկա: Մեր հերոսական տղաները չեզոքացրեցին վտանգը, որը կարող էր շատ վատ ավարտ ունենալ», - ասել է Կվիրիկաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ