News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտն ավարտել է հակաահաբեկչական գործողությունը եւ բոլոր հեռուստաալիքներով պաշտոնապես հայտարարվում է, որ այդ մարդիկ կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ մտերիմ լինելու մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Վան Բայբուրթյանը։

«Պաշտոնապես ասվում է, որ այդ մարդիկ կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ մոտ լինելու մեջ։ Սա հայտարարվում է վրաստանյան հեռուստաալիքների եթերով։ Այստեղ, իմ կարծիքով, ամենակարեւորն այն է, որ Վրաստանն այսօր պատրաստ է դիմակայել այդպիսի վտանգավոր իրավիճակի։ Ահաբեկչության մեջ կասկածվողների հետ բանակցություններն արդյունք չտվեցին, եւ ուժայինները կարողացան առանց զոհերի ազատել այդ տարածքը։ Այդ մարդաշատ վայրում, բարեբախտաբար, հատուկ գործողությունների ժամանակ զոհեր չեղան։ Վրաստանի կողմից մահացել է միայն հատուկ ծառայությունների ներկայացուցիչ»,–ասաել է Վան Բայբուրթյանը։

Վերջինս նշել է, որ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ազգությունը իշխանության ներկայացուցիչները չեն հիշատակում իրենց ելույթներում։ «Ահաբեկչության մեջ կասկածվողների ազգությունը դեռ հայտնի չէ։ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները իրենց ելույթներում ձեռնպահ են մնում նրանց ազգությունը նշելուց։ Ոչ ոք չի ասում, որ նրանք ահաբեկիչներ են, ասում են, որ այդ չորս մարդը կապ ուներ ահաբեկչական խմբավորումների հետ։ Քննությունը կպարզվի՝ ովքեր են։ Վրաստանը կարողացավ կանխարգելել նրանց կողմից ծրագրվող ինչ–որ բան, սա արդեն նշանակում է, որ ահաբեկիչներին մոտ կանգնած մարդիկ հաջողություն չեն ունենա Վրաստանում։ Սա ապացուցեին Վրաստանի ուժային կառույցները»։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում կեսգիշերից հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում: Վրացի հատուկ ջոկատայինները շրջապատել էին Վրաստանի մայրաքաղաքի Իսանի շրջանի շենքերից մեկը: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ շենքում օտարերկրյա երկու քաղաքացիներ են թաքնվել, որոնց կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ: Վրացի ուժայինները ձերբակալել են նրանցից մեկին: Որոշ տվյալներով՝ կասկածյալները չեչեններ են: Տեղացիներից մեկը նշել է, որ շենքում Պանկիսի կիրճից եկած չեչեն ընտանիք էր ապրում՝ երեխայի հետ:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են հրաձգության եւ պայթյունների մասին: Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, 2 բնակարան այրվել է: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալները շենքի բնակարաններից մեկի պատուհանից ձեռքի նռնակներ են նետել եւ կրակ բացել պետանվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Բնակիչների մի մասին տարհանել են, մյուսներին, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տվել փողոց դուրս գալ:

Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: Ականատեսները պատմում են, որ նրանց հատուկ գործողության գոտուց դուրս են բերել շտապ օգնության երեք մեքենաներով: Վիրավորվել է նաեւ մեկ հատուկ ջոկատային, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Հատուկ գործողություն իրականացնողներին զրահատեխնիկա է միացել: Հերթական գրոհից հետո հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ