Նոյեմբերի 22-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը բախվել է ճամփեզրին եւ փակել երթեւեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 49-րդ կմ-ի մոտակայքում «DAF» մակնիշի AR 920 RA պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Գորադձե, Վրաստանի հանրապետության քաղաքացի) բեռնատարը սահել եւ հարվածել է արգելապատնեշին, ինչի հետեւանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է:
Փրկարարները եւ ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել երթեւեկելի հատված: