News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

SpaceX-ի նախագահ Գվին Շոտվելը Space News-ին Falcon 9-ի վերջնական տարբերակի՝ Falcon 9 Block 5-ի մասին է պատմել, ինչպես նաեւ հաղորդել է ընկերության առաջիկա մի քանի տարիների ծրագրերը, հաղորդում է Lenta- ն:

Block 5-ի շարժիչների քարշը կբարձրացվի ութ տոկոսով՝ Block 4-ի հետ համեմատ: Փոխադրողի առաջին աստիճանը, ըստ Շոտվելի, նախատեսված է տասը կամ ավելի մեկնարկների համար: Block 5-ի գործարկումը նախատեսվում է 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտին:

Ըստ Շոտվելի՝ 5-րդ Block- ի տարբերակից սկսած, Falcon 9-ի դիզայնը կսառեցվի

Նախագահը նաեւ նշել է, որ 2017-ին  ընկերությունը արդեն հաջողությամբ անցկացրել է 16 հաջող մեկնարկ, եւ եւս 4-ը նախատեսում է մինչեւ տարեվերջ կատարել: SpaceX-ը, Պենտագոնի շահերից ելնելով, նախատեսում է գործարկել Zuma առաքելությունը, NASA-ի համար Dragon բեռնատարը եւ տասը Iridium Next հեռահաղորդակցման արբանյակները, ինչպես նաեւ Falcon Heavy գերծանր կրիչի առաջին փորձարկման մեկնարկը կանցկացնի:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ