News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «Звезда» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան իր սկանդալային հաղորդման ժամանակ ասելով, թե ՀՀԿ ղեկավարներից մեկը հաստատել է, որ հայերն արիացիներ են, նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Ըստ մեր աղբյուրների, դեռեւս այս տարվա մայիսին, երբ ՀՀԿ պատվիրակությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով գտնվել է Մոսկվայում, կլոր-սեղան քննարկումներից մեկի ժամանակ նման երկխոսություն է ծավալվել Աշոտյանի ու Կրաշենիննիկովայի միջև: Մասնավորապես՝ Կրաշեննիկովան, ինչպես սկանդալային հաղորդման ժամանակ էր արտահայտվում,  նույն ձեւով է արտահայտվել Հայաստանի, Նժդեհի մասին ու մատնանշել ՀՀԿ լոգոյի սիմվոլիկան:

Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն կոշտ է պատասխանել ու ասել, որ եթե նա իրեն համարում է փորձագետ, ուրեմն պետք է շատ կարդա ու պատկերացում ունենա թեմայից, որի վերաբերյալ արտահայտվում է: Այնուհետեև Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն ասել է, որ ՀՀԿ-ի լոգոյի վրա պատկերված արծիվը հին հնդեվրոպական ժողովուրդների մոտ շատ տարածված սիմվոլ է, իսկ Գարեգին Նժդեհը, եթե հանցագործ կամ դավաճան լիներ, ապա ոչ թե 10 տարի բանտում կմնար, այլ կգնդակահարվեր: Աշոտյանը Կրաշենիննիկովային ասել է, որ այո՛, հայերն իրենց համարում են արիացիներ՝ բառի լեզվաբանական ու ծագումնաբանական իմաստով, այլ ոչ գաղափարախոսության:

Աշոտյան-Կրաշենիննիկովա երկխոսությանը ներկա գտնվող Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչները, նշում է մեր աղբյուրը, չեն կիսել Կրաշենիննիկովայի կարծիքը, ինչի մասին նաեւ արտահայտվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ