News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի Բանգալոր քաղաքի արվարձանում գտնվող ավիաբազայում զինվորական մոտոցիկլետիստների «Տորնադո» թիմը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ մոտոցիկլետի վրա գտնվող մարդկանց թվով, հայտնում է India Today պարբերականը:

Նրանք օգտվել են Royal Enfield մակնիշի մոտոցիկլետից, որն աննշան մոդիֆիկացիայի է ենթարկվել: Մեկը ղեկին է նստել, մյուսը կանգնել հետնամասում, իսկ մնացյալ 56-ը ցատկել են ձողերի վրա, որոնք դրվել էին երկու կողմից:

58 մարդ մոտոցիկլետով 1200 մետր է ընթացել: Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախկին ռեկորդը նույնպես հնդիկներն էին սահմանել, բայց մեկ ուրիշ թիմ. 2010-ին մոտոցիկլետի վրա էր բարձրացել Հնդկաստանի կապի զորքերի 56 զինվոր եւ սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ